Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Իսկ ՀՅԴ-ն մտածում է

Իսկ ՀՅԴ-ն մտածում է
08.04.2014 | 19:22

ՀԱԿ-ը պատրաստ է չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարների հետ հանդիպմանը՝ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Մենք էլ ի սկզբանե հայտնել ենք, որ պատրաստ ենք նման ֆորմատով հանդիպման համար»,-ասել է նա: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ խնդիր չկա` չորս քաղաքական ուժերի առաջնորդների միջև հանդիպման հետ կապված, բայց նման տեղեկատվություն դեռ չկա: «Ժառանգությունը» ևս գտնում է, որ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը:

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ